Դուբայում Ծառուկյանը մենամարտ կանցկացնի
Սպորտ
18:52 29/04/2025
Հայաստան

Դուբայում Ծառուկյանը մենամարտ կանցկացնի

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում գրեփլինգի մենամարտ կանցկացնի։

Արմանը կմասնակցի Karate Combat 54 մրցաշարին, որտեղ նրա մրցակիցը կլինի Իսլամ Մախաչևի թիմակից Մագոմեդ Զայնուկովը։ Մենամարտը տեղի կունենա մայիսի 2-ին։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը հունվարին պետք է մենամարտեր UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Մախաչևի հետ, սակայն վնասվածքի պատճառով դուրս մնաց տիտղոսային պայքարից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder