Խայտառակ հայհոյանք-ակցիա Մեսրոպ Մանուկյանի կողմից՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին
Կենցաղ
16:06 29/04/2025
Հայաստան

Խայտառակ հայհոյանք-ակցիա Մեսրոպ Մանուկյանի կողմից՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին

«Մանկապարտեզի փողն ուրանալը, 300 մլն ծախսելը և արդյունք չտեսները, անավարտ թողնելը, որի մասին բարձրաձայնում ենք, եթե դրանից նեղվում ես ու հետևդ պաժառ է ընկնում՝ կհանգստացնենք քեզ»,-Նոր Նորք վարչական շրջանի շենքում բողոքի ակցիայի ժամանակ ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը՝դիմելով վարչական շրջանի ղեկավարին։

Մանուկյանը և հանրային գործիչ Արթուր Չախոյանն օրեր առաջ ուղիղ միացում էին կազմակերպել թիվ 105 մանկապարտեզի կիսակառույցի դիմացից, որի վրա նման մեծ գումար է ծախսվել, բայց անորակ շինարարություն է տեղի ունեցել.ոչը չի էլ ավարտվել։

Նա ասաց, որ եկել է, որ նրան տեսնի և շփի իրեն և իր քաղաքական պապաների մռութներին։

«Լակոտ չափդ ճանաչի, որպես ակցիա թափում եմ մռթներիդ»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը՝ կաթնային յոգուրտ թափելով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարի վրա։

Արթուր Չախոյանն էլ ասաց. «Տիգրանիկ, նայի թափում է դեմքիդ, դու այնքան տղա չեղար, որ պատասխան չտվեցիր, թռած ես, զանգերիս էլ չպատասխանեցիր։ Ոչ մի տեղ չես կարող ասել, որ դու լավ տղա ես, դու փչացած տղա ես»։ 

Նա ասաց, որ վարչական շրջանի պահվածքի համար պատասխանատում  է նաև Երևանի քաղաքապետը։

Արթուր Չախոյան էլ միացրեց հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որից լսվում էր, թե ինչպես  է Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հայհոյում Արթուր Չախոյանին և Մեսրոպ Մանուկյանին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder