Ամբողջ կյանքը երազել է, որ մեծանա Շմայս դառնա. Մեսրոպ Մանուկյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասին
Քաղաքական
16:41 29/04/2025
Հայաստան

Ամբողջ կյանքը երազել է, որ մեծանա Շմայս դառնա. Մեսրոպ Մանուկյանը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասին

«Քաղաքապետարանում բավականաչափ լուրջ պաշտոն զբաղեցնողն իրեն թույլ է տալիս հեռախոսով զանգահարել, իրեն թույլ տա հետևից հայհոյանքներ հնչեցնել այն փաստի վրա, որ ընդամենն արձանագրում ենք, որ մանկապարտեզի վրա ծախսված գումարն ուղղակի չկա և այն քանդվում է»,-Նոր Նորք վարչական շրջանի շենքում հայտարարեց Երևանի ավագանում անդամ Մեսրոպ Մանուկյանը։

 Նա և հանրային գործիչ Արթուր Չախոյանը օրեր առաջ ուղիղ միացում էին կազմակերպել թիվ 105 մանկապարտեզից, որի վրա 300 մլն դրամ էր ծախսվել, բայց անորակ շինարարություն էր արվել «ԼիլիանԱրմ» ՍՊ-ի կողմից, որի սեփականատերը Ավագանու անդամի ՔՊ-ականների ցուցակում է եղել։

Մանուկյանն ասաց, որ իր և Արթուր Չախոյանի հասցեին հայհոյանք հնչեցրեծ վարչական շրջանի ղեկավարը Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն է։

«Նիկոլ Փաշինյան, ուղիղ հարցեմ տալիս, ձեր համար նորմալ է, որ ձեր կոալիցիայի ներկայացուցիչը դրսևորում է ամենալկտի փողոցային պահվածքը»,-հայտարարեց Մանուկյանը և հավելեց. «Ամբողջ կյանքը երազել է, որ մեծանա Շմայս դառնա, բայց գոնե Շմայսը պատերազմ անցած ճանապարհ ուներ»։

Ավագանու անդամը հավելեց, որ վարչական շրջանի ղեկավարին քաղաքական առումով պատասխան են տվել յոգուրտ թափելով նրա լուսանկարին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder