Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Իգդիր-Նախիջևան գազամուղը կարող է լեգիտիմացնել «զանգեզուրյան միջանցքի» բացումը. Վահե Դավթյան
Պաշտոնական Բաքուն հնարավոր բոլոր ուղղություններով շահառուներ է հավաքագրում Արևելք-Արևմուտք միջին միջանցքի գործարկման համար, որի համատեքստում փորձում է առաջ մղել այսպես կոչվող «զանգեզուրյան միջանցքը»։ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն դրան որևէ գործողությամբ չեն հակազդում, այլև գործնական քայլ չեն անում Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տնտեսական, լոգիստիկ ուղու ակտիվացման ուղղությամբ։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև․
•Իգդիր-Նախիջևան գազի նախագիծը փաստացի հարված է Իրանի շահերին որովհետև նա կորցնում է իր դիրքերը Նախիջևանի էներգետիկ, մանսավորապես գազատրանսպորտային ոլորտում։ Հաշվի առնելով այն , որ հենց Նախիջևանով են անցնում Իրանի ռազմավարական կարմիր գծերն ինչի մասին Թեհրանը բազմիցս հայտարարել է
•Իգդիր-Նախիջևան գազամուղն շատ ավելի մեծ լոգիստիկ ռազմավարության մաս է կազմում։ Այն չի սահմանափակվում և չի էլ սահմնանափակվելու միայն գազամուղով։ Արդեն իսկ կողմերն իրականացնում են նույն լոգիստիկայով երկաթգծի կառուցումը։
•Իգդիր-Նախիջևան երկաթգիծը դիտարկվում է մի նախագիծ, որը պետք է շարունակի Իգդիր-Կարս-Նախիջևան երկաթուղին։ Միանալու է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն։ Փաստացի ստեղծվել է այնպիսի տրանսպորտային լոգիստիկ կոնֆիգուրացիա, որով Հայաստանի շուրջ ձևավորվում է ինչ-որ իմաստով երկաթուղային կամ տրանսպորտային օղակ։
•Եթե «զանգեզուրյան միջանցքի» սցենարն ինչ-որ կերպ կյանքի կոչվի, ապա ստեղծվում է այնպիսի տրանսպորտային կոնֆիգուրացիա, որի ներքո Հայաստանն այս նոր տրանսպորտային գործընթացներում և կոնֆիգուրացիայում ձեռք է բերում, ոչ թե լիարժեք ինտեգրված դերակատարի կարգավիճակ, այլ հայտնվում է այնպիսի աշխարհաքաղաքական կարգավիճակում, որի շուրջ ձևավորվում է տրանսպորտային ցանց։
•Իգդիր-Նախիջևան Գազամուղի, ինչպես նաև հետագայում նույն լոգիստիկայով երկաթուղու շահագործումն ինչ-որ իմաստով կարող է լեգիտիմացնել «զանգեզուրյան միջանցքի» բացումը։
•Վերջին շրջանում նկատվում է բավականին ինտենսիվ հարաբերությունների զրագացում Պեկինի և Բքավի միջև՝ նաև էներգետիկ համագործակցության ներքո։ Մենք տեսնում ենք, թե ինչպես չինական որոշ էներգետիկ ընկերություններ, թե՛ մասնավոր, թե՛պետական կապիտալով գործող, որոշակի ներգրավվածություն են ապահվում նաև Արցախի մեր կորսված որոշ տարածքներում։
•Ալիևը 44-օրյա պատերազմից հետո մի քանի անգամ ընդգծել է, որ «զանգեզուրյան միջանցքն» այն նախագիծն է, որը կարող է ամբողջությամբ և օրգանապես տեղավորվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», նախաձեռնության մեջ՝ թույլ տալով Չինաստանին ապահովել այդ կապը Եվրոպա- Կովկաս-Ասիա ուղղությամբ։
•Խնդիրը, որ այստեղ պետք է առանձնացնել, 2018 թվականից ի վեր պաշտոնական Երևամի կատարած քայլերն են, որոնք հակաչինական բնույթ են կրում։ Խոսքը մասնավորապես գնում է 2020 թվականի սկզբներին Երևանի կայացրած որոշման մասին, առ այն, որ Երևանը միանում է հակաչինական նախաձեռնության՝ Արևմուտքի կողմից օրակարգ բերված Կրոնական ազատության միջազգային կոնվենցիային, որը Պեկինը դիտարկում է, որպես ներչինական քաղաքական կյանքի վրա ազդելու փորձ։
•2019-20 թթ.-ից ի վեր հայ-չինական հարաբերությունները գահավիժում էին, որպես այս ամենի վառ դրսևորում մենք կարող ենք դիտարկել այն, որ մոտ մեկ տարի Չինաստանը Հայաստանում դեսպան չուներ, ընդամենը օրերս Պեկինը հայտարարեց, որ նոր դեսպանն արդեն ժամանել է երևան։