«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդու կարիերան ՊԵԿ-ում աճում է
Օրվա մամուլ
09:30 29/04/2025
Հայաստան

«Հրապարակ». Տաճատ Վարդապետյանի որդու կարիերան ՊԵԿ-ում աճում է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տաճատ Վարդապետյանի որդու՝ Ասքանազ Վարդապետյանի  կարիերան ՊԵԿ-ում աճ է գրանցել։ 2020 թվականից համակարգում ավագ տեսուչի պաշտոն զբաղեցնող նախկին հանրապետականի որդին անցած տարի` 2024-ի սեպտեմբերին, նշանակվել է հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 2 բաժնի պետի տեղակալ։

Վարդապետյանի որդին 2018-ին հայտնի դարձավ աղմկոտ պատմությունից. նա Կիևյան փողոցում, իր տնից ոչ հեռու, տաքսու վարորդի էր ծեծել՝ 34-ամյա Արտակ Վարաժյանին, հետո էլ, ինչպես հայտնել էր տաքսու վարորդը, Ասքանազ Վարդապետյանը կոտրել էր վարորդի Opel-ի հայելիներն ու դուռը: Ի դեպ, Վարդապետյաններն ամուր թիկունք ունեն, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Տաճատ Վարդապետյանի մերձավոր ազգականն է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder