Խիստ ցավում եմ այս վիճակի համար. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իր ելույթի մասին
Քաղաքական
22:21 29/04/2025
Հայաստան

Խիստ ցավում եմ այս վիճակի համար. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իր ելույթի մասին

Սոցիալական ցանցերում լայն տարածում ստացավ և քննարկվեց Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ելույթի տեքստը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տալլին այցելության առիթով։

News.am-ը գրում է. «Մեր մի շարք փորձերը վերջապես հաջողությամբ ավարտվեցին և մեզ հաջողվեց կապվել և որոշ պարզաբանումներ ստանալ Վազգեն Սրբազանից, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

- Բարև Ձեզ, Վազգեն Սրբազան, Աստված օգնական։

- Բարև Ձեզ, Աստված պահապան։

- Սրբազան, ուզում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետին ուղղված Ձեր բարիգալստյան խոսքի առնչությամբ։ Կարելի՞ է…

-Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում և ներողություն եմ  խնդրում։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ  նաև նախընթաց տարիներին ձևավորված  ավանդույթ է դարձել : Մնացածի մասով  վերստին ափսոսում եմ:

Միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում Եկեղեցու հասցեին ուղղված անտեղի քննադատությունները և նաև անձնական վիրավորանքների և բամբասանքների տարածումը։ Ամեն դեպքում  պետք է պահպանել հարգանքն ու բարեկրթությունը:

- Իսկ կարո՞ղ եք բացատրել… (Մենք փորձեցինք ճշտել սրբազանի կարծիքը Մայր Աթոռի այսօր տարածած հաղորդագրության վերաբերյալ,սակայն նա այսաքանով սահանափակվեց):

- Ներողություն եմ խնդրում։ Ամենայն հարգանոք, այսքանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder