Դատարանը օտարերկրյա քաղաքցիների նկատմամբ սահմանեց ազատազրկում՝ 3 ամիս ժամկետով և 1,5 մլն դրամ տուգանք
Իրավունք
18:39 29/04/2025
Հայաստան

Դատարանը օտարերկրյա քաղաքցիների նկատմամբ սահմանեց ազատազրկում՝ 3 ամիս ժամկետով և 1,5 մլն դրամ տուգանք

Դատարանը որոշեց պատիժ նշանակել նվազագույն աշխատավարձի քսապատակի չափով տուգանք՝ մեկ մլն 500 հազար ՀՀ դրամի չափով։ Հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքին դատավորը հայտնեց, որ օտարերկրյա քաղաքցիների նկատմամբ սահմանեց ազատազրկում 3 ամիս ժամկետով և 1,5 մլն դրամ տուգանք։ Պատիժը կրելուց հետո ՌԴ և Լիտվիայի քաղաքացիները կվտարվեն Հայաստանից և 10 տարի  նրա մուտքն արգելված կլինի ՀՀ։

 Նշենք, որ այսօր  Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում ընթացավ մետրոյի վագոնները ներկած օտարերկրացիների գործով դատական նիստը։

Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 1-ին, ժամը 21.32-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» և «Հանրապետության հրապարակ» կայարանների միջակայքում` բաց հատվածում, դիմակավորված անձինք ներկ են փչում գնացքի վագոնների վրա։ Րոպեներ անց կրկին ահազանգ է ստացվել, որ նույն անձինք քարեր են նետում գնացքի ուղղությամբ և թույլ չեն տալիս, որ այն շարժվի:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նախ աշխատեցրել են գնացքի «վթարային կանգառ» բռնակը, իսկ շարժակազմի կանգառից հետո կայարանների միջանկյալ հատվածից, պատը մագլցելով, վազել-մոտեցել են մի խումբ անձինք և ներկելու միջոցով վնասել ուղևորներով ընթացող գնացքի վագոնները: Պարզվել է կատարողների ինքնությունը։ Համայնքային ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողներն իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ ԱԱԾ և Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների հետ, խուլիգանության կասկածանքով ձերբակալել են Բագրատաշենի սահմանային անցակետը հատել փորձող հինգ օտարերկրացու:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder