«Հին Ապարան»-ի արտադրած կարագում հայտնաբերել են անաէրոբ մանրէներ
Առողջություն
14:51 29/04/2025
Հայաստան

«Հին Ապարան»-ի արտադրած կարագում հայտնաբերել են անաէրոբ մանրէներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Տեսչական մարմնից մանրամասնում են, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%»

արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակրի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder