Իմպիչմենտի նախաձեռնության նպատակն է՝ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորել իր ջանքերը. Հարությունյան
Քաղաքական
17:38 29/04/2025

Իմպիչմենտի նախաձեռնության նպատակն է՝ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորել իր ջանքերը. Հարությունյան

«Քանի որ իմպիչմենտը ենթադրում է նաև վարչապետի միասնական թեկնածուի հարցի վերաբերյալ ընդհանուր մոտեցման ձևավորում, ինձ թվում է` այս նախաձեռնության նպատակն այն է, որ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորել իր ջանքերը և այս պահին քննարկի այդքան կարևոր հարցը՝ ով կարող է լինել վարչապետի միասնական թեկնածու»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին (իմպիչմենտ), որը նախաձեռնելու առաջարկով ԱԺ պատգամավորներին  նամակներ են հանձնվել «Արթուն ենք» շարժման անունից։

Ըստ նրա, այս պահին այդ նախաձեռնությունն  այլ նպատակ չի հետապնդում։

Դ.Հարությունյանը միաժամանակ  նշեց, թե գործընթացն անխուսափելի է։

«Եթե նպատակը սկսում ենք հասկանալ, ապա հիասթափության մասին խոսք լինել չի կարող»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իմպիչմենտի նախաձեռնության նպատակն է՝ ընդդիմությունը մեկ անգամ ևս փորձի միավորել իր ջանքերը. Հարությունյան