Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար հայտարարելու մասին առաջարկին
Քաղաքական
12:44 29/04/2025
Աշխարհ

Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար հայտարարելու մասին առաջարկին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ եռօրյա հրադադարի մասին։ Նրա հայտարարությունը հրապարակվել է Telegram ալիքում։

«Ահա ևս մեկ մանիպուլյացիայի փորձ. ինչ-ինչ պատճառներով բոլորը պետք է սպասեն մինչև մայիսի 8-ը և միայն դրանից հետո դադարեցնեն կրակը՝ շքերթի ժամանակ լռություն ապահովելու համար։ Մինչև մայիսի 8-ը սպասելու որևէ պատճառ չկա։ Կրակը պետք է դադարեցվի ոչ միայն մի քանի օրով։ Անհապաղ, լիակատար և անվերապահ հրադադար՝ առնվազն 30 օրով», -rtvi.com-ի հաղորդմամբ, նշել է Զելենսկին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած  հրադադարն ուժի մեջ կմտնի մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 00:00-ն։ Կրեմլը հույս է հայտնել, որ Ուկրաինան նույնպես կդադարեցնի բոլոր ռազմական գործողությունները և զգուշացրել է «համարժեք և արդյունավետ արձագանքի» մասին, եթե հրադադարը խախտվի։

Մեկնաբանելով Ռուսաստանի նախագահի նախաձեռնությունը՝ Ուկրաինայի արտգործնախարարը, ինչպես Զելենսկին, առաջարկել է մարտական ​​գոտում հայտարարել 30-օրյա հրադադար՝ սկսած ցանկացած ամսաթվից։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հրադադար հայտարարելու մասին առաջարկին