Այս պահին Ոստիկանությունը տեղում ծառայություն է իրականացնում. ՆԳՆ-ն՝ վարրչական շրջանի ղեկավարի կողմից Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով
Իրավունք
12:12 30/04/2025
Հայաստան

Այս պահին Ոստիկանությունը տեղում ծառայություն է իրականացնում. ՆԳՆ-ն՝ վարրչական շրջանի ղեկավարի կողմից Արթուր Չախոյանին ծեծելու դեպքով

Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար, Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցներն իր աշխատասենյակի առաջ ծեծի են ենթարկել հանրային գործիչ Արթուր Չախոյանին։ Վերջինս գնացել էր մասնակցելու հանրային լսումների և վարչական շրջանի ղեկավարից պատասխան պահանջելու նախորդ օրը հրապարակայնորեն իրեն և իր ընտանիքին վիրավորելու համար։

Panorama.am-ը դիմեց ՆԳՆ ոստիկանության  հանրային կապերի բաժին՝ ծեծի դեպքով ոստիկանական գործողությունների մասին տեղեկություն ստանալու համար։

Ոստիկանությունից հայտնեցին.«Տեսել ենք տեսանյութը, ծանոթ ենք, այս պահին տեղում ծառայություն է իրականացվում և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder