Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լարված վիճակ Նոր Նորքի թաղապետարանում. Ոստիկաններն ուժով տարան Չախոյանին
Այսօր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի ու այլոց կողմից ծեծի ենթարկված ակտիվիստ Արթուր Չախոյանը չի պատրաստվում հեռանալ վարչական շրջանի աշխատակազմի շենքից։
Նա ցանկանում է նաև որպես Նոր Նորքի բնակիչ մասնակցել շենքի կառուցապատման վերաբերյալ հանրային քննարկմանը։
«Այստեղից չեմ գնալու։ Ոստիկանութունից ինձ կանչում են ոստիկանություն, իսկ այստեղ ասում են՝ հանրային քննարկումը շարունակվելու է առանց Չախոյանի»,-ասաց նա։
Երբ Չախոյանը տեղեկացավ, որ քննարկումը շարունակվում է, ցանկացավ ներս մտնել դահլիճ ու մասնակցել քննարկմանը։ Սակայն ոստիկանները տևական ժամանակ խոչընդոտում էին։
«Չկա ըսենց ճիշտ, ով ուզի մտնի, ես չմտնե՞մ»,-բարկացավ Չախոյանը։
Այս հայտարարությունից հետո ոստիկաններն ուժող հեռացրեցին հասարակական ակտիվիստին։