Արամ Զավենի Սարգսյանի կուսակից, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկում Արթուր Չախոյանին
Քաղաքական
11:25 30/04/2025
Հայաստան

Արամ Զավենի Սարգսյանի կուսակից, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկում Արթուր Չախոյանին

Հանրային գործիչ Արթուր Չախոյանն այսօր հայտարարեց, թե գնում է Նոր Նորքի վարչական շրջանի շենք հանրային լսումների մասնակցելու։

Մինչև շենք մտնելը Չախոյանը հայտարարեց, որ Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ, վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը նախորդ օրը հրապարակային վիրավորել է իրեն, այն բանից հետո երբ ինքը՝ ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ ակցիա իրականացրեցին Տեր-Մարգարյանի դեմ։

Սակայն վարչական շրջանի շենքում ղեկավարի աշխատասենյակի առաջ, նրա վրա հարձակվեցին աշխատակիցները, որից հետո Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և իր օգնականը դուրս եկան աշխատասենյակից և ծեծի ենթարկեցին  Արթուր Չախոյանին։

 Հիշեցնենք, որ օրեր առաջ Արթուր Չախոյանը և Մեսրոպ Մանուկյանը ուղիղ կապ էին ապահովել 105-րդ մանկապարտեզից, որի համար Երևանի քաղաքապետարանը 300 մլն դրամ էր հատկացրել, բայց անորակ շինարարություն էր իրականացվել։ Տեսանյութը հրապարակելուց հետո Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել էր Չախոյանին և հայհոյել իրեն և Մանուկյանին, ինչից հետո վերջիններս որպես բողոքի ակցիա վարչական շենքում յոգուրտ էին լցրել Տեր-Մարգարյանի լուսանկարին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արամ Զավենի Սարգսյանի կուսակից, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը և իր աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկում Արթուր Չախոյանին