Սերգեյ Կիրիենկոն՝ Հայաստանի հետ հարաբերությունների համակարգող
Քաղաքական
15:56 30/04/2025
Աշխարհ

Սերգեյ Կիրիենկոն՝ Հայաստանի հետ հարաբերությունների համակարգող

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ու նրա ենթակայության ներքո գտնվող վարչության աշխատակիցները սկսել են զբաղվել Հայաստանի հարցերով։ Այս մասին գրում է  «Ведомости» պարբերականն ու հիշեցնում, որ նախկին Հայաստանի հարցերով զբաղվում էր  Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը։

«Կրեմլի ներքաղաքական բլոկի առջև նոր խնդիր է դրվել»,-գրում է աղբյուրն ու վկայակոչում նախագահի աշխատակազմի իր աղբյուրները։

Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էր արտաքին ուղղությամբ այլ աշխատանքներ իրականացնել։ Մասնավորապես, այժմ նա և իր աշխատակազմը պատասխանատու են Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի  հետ աշխատանքի համար։

«Ամեն դեպքում, սա առաջին հերթին նշանակում է աշխատանք, որ բխում է նախագահի շահերից, քանի որ դա կապահովի պետական ​​խնդիրների կատարումը»,-նշում է աղբյուրը։

«Հայաստանի մասով այս փուլում կիրականացվի տեղեկատվական, ոչ թե ընտրական աշխատանք։ Երկրի ղեկավարությունը գնալով ավելի է թեքվում դեպի Արևմուտք, ինչն անընդունելի է Ռուսաստանի պետական ​​քաղաքականության տեսանկյունից»,-ասել է «Վեդոմոստի»-ի աղբյուրներից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերգեյ Կիրիենկոն՝ Հայաստանի հետ հարաբերությունների համակարգող