Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է անվանափոխվի
Տնտեսություն
11:33 30/04/2025
Հայաստան

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարող է անվանափոխվի

«Եթե Ազգային ժողովը օրենսդրական  համապատասխան փոփոխություններն ընդունի, Հայաստանը կունենա սպառողների շահերի  պաշտպանության կենտրոնական մարմին»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թ. գործունեության վերաբերյալ հաղորդումը։

Նա նաև հայտնեց, որ 2025-ին, եթե ԱԺ ընդունի, նախատեսվում է հանձնաժողովի անվանումը փոխվի ու կդառնան Մրցակցության, սպառողների պաշտպանության   հանձնաժողով։

Գ.Գևորգյանը նշեց, որ 2024-ին հանձնաժողովը  3 միլիարդից ավելի տուգանք է նշանակել, ինչն աննախադեպ մեծ թիվ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder