Սուրեն Սուրենյանց. Նոր Նորքի թաղապետն իրեն պահել է սովորական խուժանի պես և  հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը
Քաղաքական
17:38 30/04/2025
Հայաստան

Սուրեն Սուրենյանց. Նոր Նորքի թաղապետն իրեն պահել է սովորական խուժանի պես և հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը

«Այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնանկությունը»,- նշել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։ 

Նա հիշեցրել է, որ ժամանակին եղել է «Հանրապետություն» կուսակցության հիմնադիր անդամ և մոտիկից ճանաչում է նաև օրվա «հերոսին»՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր- Մարգարյանին:

«Իհարկե, շատ վաղուց այդ կուսակցության և նրա անդամների հետ չեմ շփվում, սակայն տեղի ունեցածն արտառոց է ու անկախ որոշ հանգամանքներից՝ անհրաժեշտ համարեցի հրապարակային կարծիք հայտնել:

Նախ, Տիգրանն անհրաժեշտ քաղաքական և կրթական որակներ չուներ՝ նման պաշտոն զբաղեցնելու համար:

Հիմա, ըստ էության:

Տիգրանն իրեն պահել է սովորական խուժանի պես ու այսօրվա միջադեպի անքննարկելի հետևանքը պետք է լինի նրա պաշտոնանկությունը, ինչպես նաև նրա արարքին քրեա- իրավական հետևանք տալը»,- գրել է Սուրենյանցը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder