«Ժողովուրդ». Ով է խանգարում գլխավոր դատախազին որոշում կայացնել
Օրվա մամուլ
08:48 30/04/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ով է խանգարում գլխավոր դատախազին որոշում կայացնել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2025 թվականի հունվարի 15-ից Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնը թափուր է։ Գրեթե 4 ամիս Է, ինչ խնդրահարույց վարչությունը չունի պետ։ Ավելին՝ մինչ իրավաբանական ոլորտը քննարկում և վերլուծում է ՍԴ որոշումը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը լռում է, թե ում է ցանկանում ներկայացված թեկնածուներից տեսնել պետի պաշտոնում։ Ինչն է կամ ով է խանգարում գլխավոր դատախազին որոշում կայացնել՝ դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան. 4 ամիս վարչությունը գործում է առանց պետի։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի և վարչության պետի տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց անունները հայտնի են՝ Կորյուն Վարդանի Սերոբյան և Հռիփսիմե Խաչիկի Ասատրյան:

Ըստ դատախազության աղբյուրների՝ թեկնածուներից Սերոբյանը «ինքնագլուխ» չի առաջադրվել այս պաշտոնի համար՝ հաշվի առնելով դատախազական համակարգում առկա ներքին կուլտուրան: Կորյուն Սերոբյանը վարչության պետի տեղակալ է, նրան առաջարկել են առաջադրվել, և հաշվի առնելով որ ունի գլխավոր դատախազի աջակցությունը՝ հենց նա էլ կդառնա վարչության պետ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder