Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 30-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ- Բելինսկու փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ: «Opel»-ներից մեկն ու «Nissan»-ը ունեցել են ճակատային բախում, իսկ մյուս «Opel»-ն էլ բախումից հետո կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: