Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Չախոյանը Նոր Նորքի թաղապետարան մտնելուց առաջ գրառում էր արել. «
Մասիվի թաղապետին զգուշացրեք, որ գալիս եմ մասնակցելու հանրային քննարկմանը, որը պետք է հենց ինքը վարի։ Ասեք, որ չփորձի փախչել, որ հետո չասի՝ «իրանք գիտեին, որ այդտեղ չեմ լինելու»։
Իր դեմքին եմ ասելու իր հայտարարած տան խրախճանքի պատասխանը»։
Թե ինչ եղավ թաղապետարանում՝ գիտեք։ Թաղապետարանի աշխատակիցների՝ Արթուր Չախոյանին ծեծելու տեսարանները արագ տարածվեցին։ Սոցիալական ցանցերը զարմանում ու չեն զարմանում տեղի ունեցածից.
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia գիտեմ, որ տեսողության հետ «լուրջ խնդիրներ ունես» ու ՀՀ-ում մարդկանց իրավունքների խախտումները համառորեն «չես տեսնում», բայց իմանաս, որ այս ոհմակային խուլիգանական հարձակումը «չնկատել» չես կարող:
Gevorg Barseghyan
Ժողովրդավարական Հայաստանում թաղապետը ծեծում ա քաղակտիվիստին։
Դրանից հետո ոստիկանությունը ձերբակալում ա ՏՈՒԺՈՂԻՆ, իսկ ԾԵԾՈՂԻՆ՝ ոչ։
Դե իսկ քաղհասարակությունը սրա մասին լուռ ա՝ Թաթուլի համերգն ա քննադատում։
Սյուզի Բադոյան
Ոստիկանները վերադարձան թաղապետարան` հավանաբար ձեւի համար մի երկու ջարդարար բերման կենթարկվեն
Նոր Նորքի թաղապետը ազդակ ստացավ հեռացավ հանրային քննարկում սեղանից
Չախոյանին արդեն ծեծել ու բաժին են տարել
Վահագն Մխոյան
Փաստորեն նիկոլականների կարծիքով լավ տղությունը էդ շատվորով մեկի վրա հարձակվելնա։
Ara Poghosyan
Արդեն թաղապետարանի աշխատողն է որոշում, թե ով է լավ տղա...
Վատ չի, վատ չի՜...
Երևի թաղապետարանից էլ «լավ տղու» սպռավկա են տալիս...
Էսպես է լինում, երբ գայլերը անտառից դուրս են գալիս, բորենիներն են իրենց գայլի տեղ դնում։
Varazdat Harutyunyan
Դեպի ԵՄ քաղաքական կուրսը դեռ այսքան «շոշափելի» չէր եղել:
Քրիստինե Վարդանյան
Անցյալի բռնության դեպքերից իբր բողոքող իշխանության ներկայացուցիչների պահվածքն ու սա դեռ տեսախցիկների առջև։ Պատկերացնում եք, եթե այս մարդիկ իշխեին համացանցի չլինելու պայմաններում։
բաստիոն
Narek Galstyan
Արևմտյան արժեքների ինչպիսի երդվյալ կողմնակից պետք է լինես, որ ուղիղ եթերում մի երեսուն հոգով մարդ ծեծես:)