Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Amnesty International-ը քննադատում է Նարեկի ու Վազգենի վերաբերյալ «Իմնեմնիմիի» գործը
Amnesty International-ը երեկ ուշ երեկոյան հրապարակել է Հայաստանի վերաբերյալ տարեկան զեկույցը։
«Արտահայտման ազատության մասով ուղիղ վկայակոչվում ու քննադատվում է Նարեկի ու Վազգենի վերաբերյալ «Իմնեմնիմիի գործը»։ Հիշեցնեմ, որ այդ գործով Նարեկի երկամսյա բանտային կալանքը «մուրճել էր» ոչ անհայտ Արտուշ Գաբրիելյանը»,-հիշեցնում է Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Զեկույցի «Արտահայտվելու ազատություն» բաժնում նշվում է.
«Ապրիլ-մայիս ամիսների բողոքի ակցիաները ուղեկցվել են լրագրողների նկատմամբ ճնշումների և հետապնդումների, ներառյալ՝ վիրավորանքների և սպառնալիքների մասին հաղորդումներով։ Հայաստանի «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» տվյալներով՝ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում վիրավորվել է 14 լրագրող և մեդիաաշխատող՝ ինչպես թիրախային հարձակումների, այնպես էլ ամբոխի հրմշտոցի հետևանքով։ Որոշ լրագրողների հրել և գցել են գետնին, մյուսները հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի և վնասվածքների մասին:
Մարտի 22-ին իշխանությունները ձերբակալել են փոդքասթի հաղորդավարներ և ընդդիմադիր գործիչներ Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին խուլիգանության մեղադրանքով և երկու ամսով կալանքի տակ վերցրել։ Նրանց մեղադրել են «AntiFake» լրատվամիջոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության այլ գործիչների հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։ Դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 23-ին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում ակտիվիստներին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում»։