Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայկ Կազազյանը Classic Violin Olympus միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին
Ջութակահար Հայկ Կազազյանը Դուբայում կայացած 2025 թվականի Classic Violin Olympus միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակին, որը եղել է 200,000 եվրո։ Նա արժանացել է նաև ջութակագործ Ֆաբիո Պիագենտինիի կողմից հատուկ պատրաստված Ստրադիվարիուսի մոդելային ջութակին։
«Սա, իսկապես անհավատալի է, ինչպես երազ։ Շնորհակալություն եմ հայտնում իմ նվագն ու արվեստը գնահատելու համար։ Ես մեծ պատասխանատվություն եմ զգում բոլոր նրանց առջև, ովքեր այսօր հավատացին ինձ»,- մրցանակը ստանալուց հետո բեմի վրայից ասել է Հայկ Կազազյանը։
Ապրիլի 22-28-ը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Դուբայում հանդես է եկել որպես «Classic Violin Olympus» հեղինակավոր մրցույթի ռեզիդենտ նվագախումբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդմամբ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը համագործակցել է 12 տաղանդավոր ջութակահարների հետ և ներկայացրել Չայկովսկու, Բեթհովենի և այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

