Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պապիկ կողոպտիչները. Քարդաշյանի զինված կողոպուտի գործով նոր մանրամասներ են հրապարակվել
Տասը ենթադրյալ հանցակիցներ հայտնվել են Փարիզի դատարանում՝ 2016 թվականին ամերիկացի ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի նկատմամբ իրականացրած զինված կողոպուտի գործով։ Այս մասին գրում է BBC-ն ու մանրամասնում, այն ժամանակ 35-ամյա Քարդաշյանից գողացվել են նրա բոլոր զարդերը, որոնց արժեքը կազմում է մոտ 10 միլիոն դոլար։ Գողոնի մեջ է եղել նաև նրա նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի նվիրած նշանադրության մատանին։
Գողության հաջորդ առավոտյան հանցագործներից մեկը՝ Յունիս Աբբասը տուն է գնացել մի քիչ քնելու։ Երբ արթնացել է, տեսել է՝ կինը պոկ չի գալիս հեռուստացույցից։ Օրվա գլխավոր նորությունն ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին Փարիզի շքեղ բնակարաններից մեկում զենքի սպառնալիքով կողոպտելն է։
Յունիս Աբբասի կինը խիստ հայացքով նայել է նրան ու փնթփնթացել. «Սա ամբողջությամբ քո ձեռքի գործն է»։ Եվ չի սխալվել։
62-ամյա տղամարդն իր ողջ կյանքում զբաղվել է հանցագործություններով՝ մանր հանցագործություններից մինչև բանկային կողոպուտներ։ Քարդաշյանի կողոպուտը, ինչպես նա հետագայում գրել է հուշագրություններում, պետք է լիներ իր վերջին աշխատանքը թոշակի անցնելուց առաջ։ Սակայն թույլ տված սխալների հետևանքով 2017 թվականի սկզբին՝ կողոպուտից երեք ամիս անց, Աբբասը և նրա ենթադրյալ հանցակիցներից մի քանիսը ձերբակալվեցին։
Տղամարդկանցից մեկը Քարդաշյանին կապել էր լոգարանում, մինչ մյուսները փախչել են։ Կասկածյալներից հինգը մեղադրվում են կողոպուտին մասնակցելու մեջ, իսկ վեցը ենթադրյալ հանցագործության մեղսակիցներ են։ Մեղսակիցներից մեկը մահացել է։ Հիմա տասը տարեց տղամարդիկ կանգնած են Փարիզի դատարանի առաջ, դատավարությունը, ըստ երևույթի, կտևի 3 շաբաթ։
Նրանց մեծ մասը ծնվել է 1950-ականներին, ինչը ֆրանսիական լրատվամիջոցներին ստիպել է նրանց ներկայացնել «պապիկ կողոպտիչներ» անունով։
Աբբասը և 68-ամյա տղամարդը՝ Աոմար Աիտ Խեդաշը խոստովանել ու ընդունել են իրենց մեղքը, մյուսները՝ ոչ։ 81 տարեկան մի պապիկ էլչի դատվի, քանի որ տառապում է դեմենցիայով։