Դեպքից ժամեր են անցել և մինչ այս պահը չկա որևէ հանրային քրեական հետապնդում պաշտոնյաների նկատմամբ. Արամ Վարդևանյան
Իրավունք
14:22 30/04/2025
Հայաստան

Դեպքից ժամեր են անցել և մինչ այս պահը չկա որևէ հանրային քրեական հետապնդում պաշտոնյաների նկատմամբ. Արամ Վարդևանյան

Իրավաբան, փաստաբան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով այսօր Նոր Նորքի թաղապատերանում թաղապետի ու մի խումբ անձանց կողմից  ենթարկված Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուն, ինչպես նաև դրանից հետո իրավապահների գործողություններին, գրում է.

«Ուղիղ եթերի ընթացքում պետական բարձրաստիճան պաշտոնատար անձ և մի խումբ այլ պաշտոնյաներ ակնհայտորեն առնչվելով ի թիվս այլի ծանրացնող հանգամանքներում խուլիգանության հանցակազմի հետ՝ բռնություն են գործադրում քաղաքացիական ակտիվիստի դեմ, օգտվելով վերջինիս անօգնական վիճակից: Դեպքից ժամեր են անցել և մինչ այս պահը չկա որևէ հանրային քրեական հետապնդում նշյալ պաշտոնյաների նկատմամբ՝ առավելևս հարկադրանքի միջոց:

Համեմատության համար նշեմ ցանկացած ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, առանց որևէ բռնության տարրի խուլիգանության հանցակազմի հետ առնչություն չունեցող, սակայն ըստ իրավապահների առնչվող դեպքերում՝ երկու ժամվա ընթացքում միշտ եղել են՝ ձերբակալումներ, հանրային քրեական հետապնդումներ և իհարկե կալանքի միջնորդություններ: Իրավական նիհիլիզմն այսպիսի տեսք է ունենում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դեպքից ժամեր են անցել և մինչ այս պահը չկա որևէ հանրային քրեական հետապնդում պաշտոնյաների նկատմամբ. Արամ Վարդևանյան