Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վնգստում են ոչ թե վնգստացող բերանները, այլ իրենց քաղաքական պապաների պապաները՝ ՔՊ-ն. Մանուկյան
«Ոհմակի հարվածներից հետո տեսել ենք մարմնական վնասվածքներ Արթուր Չախոյանի վրա»,- ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ լրագրողներին ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը՝ անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի և մի խումբ անձանց կողմից թաղապետարանում հասարակական գործիչ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուն։
Նշենք, ոստիկանները տարել են Արթուր Չախոյանին, գտնվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնում։
Նա նշեց, որ նման գործողություններով փորձում են շեղել իրենց կոռուպցիան, թալանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ էր հրապարակել՝ ցույց տալով, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 105 մանկապարտեզը «վերանորոգումից» հետո ինչ վիճակում է։
Մ. Մանուկյանը նշեց, որ ինքը տրորել է կոռուպցիան. «Կոռուպցիայի պոչը տրորել եմ, այս ամբողջը եղել է։ Այս վնգստոցը որ տեղի է ունենում, վնգստում են ոչ թե վնգստացող բերանները, այլ իրենց քաղաքական պապաների պապաները՝ ՔՊ-ն»։
Նշեք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է։