Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ժողովուրդ, ես ե՞մ մեղավորը, որ ծխում գցում եք, ես 2004 թվից չեմ ծխում. Փաշինյան
«Գրում եմ՝ քաղաքն այսպես մաքուր կարող է լինել այն դեպքում, երբ մաքրողը մաքրում է, հետևից կեղտոտողի պակաս կա, այսինքը՝ մաքրելուց հետո քիչ են կամ չկան մարդիկ, ովքեր ծխում-գցում, ուտում-գցում, խմում գցում են»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե փողոցների կեղտոտ լինելու համար մեղադրում են քաղաքապետին, նախարարին, վարչության պետին, ԺԵԿ-ի պետին։
«Ինչքան կարելի է սենց անընդհատ պտտվել և կողքով շրջանցել իրականությունը։ Ես չեմ ասում Հայաստանի պաշտոնյաները լավն են, ասում եմ՝ քաղաքը կարող է մակքուր լինի, միայն այն պարագայում , երբ մաքրելուց հետո աղբը թափողները և ծխող-քցողները քիչ են»,- հայտարարեց Փաշինյանը։
Նա հայտարարեց, թե կարող է պարզ փորձ անել, գնա գրառում անի կեղտոտ փողոցների մասին և կարդան, թե դրա տակ ում են մեղադրելու քաղաքացիները։
«Գրած է, քաղաքապետը, վարչապետը, նախարարը... Ժողովուրդ, ինչ կապ ունի, ես ե՞մ մեղավորը որ ծխում գցում եք, ես 2004 թվից չեմ ծխում»,- հայտարարեց Փաշինյանը։