Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով. Փաշինյան
Քաղաքական
13:49 30/04/2025
Հայաստան

Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով. Փաշինյան

«Հունվարի 1-ի դրությամբ գիտենք, որ ևո 400 հազար մարդ պետք է նույնականացման քարտ ունենա, որպեսզի համընդհանուր հայտարարագիրը լրացնի, բայց մենք ունենք ամիսը 10 հազար նույնականացման քարտի թողարկման հնարավորություն»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դրա մասին ուշ է իմացել։

 Նշելով որ մտածել է, և գտել դրա պատճառը։

Ես համոզված եմ, որ մեր շատ գործընկերներ, մտածել ասել են՝ հա դե որոշ-որոշել են, հո չեն անելու... Հեսա կգա դեկտեմբերի 31-ը և կհետաձգվի այս որոշման ի կատար ածումը, որովհետև քաղաքական վիճակը տենց է, հաջորդ տարի էլ ընտրություններ են, էս կառավարությունն էլ հո տենց բան բան չի, կգա կգնա...չեմ թաքցնում, որ  էդ ընթացքում տասնյակ առաջարկներ եմ ստացել, որ եկեք էս հետաձգենք, վերջերս էլ նամակ եմ գրել մեր գործընկերներին, որ եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով։  Ինչքան մեդալ կա՝ կհավաքենք»։

Նա հայտարարեց, թե՝ ինչքան որոշման ժամկետը մոտենում է, ասում են՝ «հետաձգենք, հետաձգենք, ճիշտը հետաձգելն է»։

Նշելով, որ եկամուտների համընդհանուր հայտարարգրումը ռազմավարական կարևոր որոշում է՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Թողենք տոներն անցնեն, մայիսն անցնի, ամառն անցնի, Սբխեչն անցնի,  Զատիկն անցի, Սուրբ Ծնունդն անցնի... ես ասում եմ՝ ոչ մի բան չի հետաձգվելու, այս պահին ինչ ուժի մեջ է՝ այլևս ոչ մի հետաձգում։ Որ նախարարը եկավ, ասաց՝ հետաձգենք, ավելի լավ է հրաժարականի դիմում գրի, ասում եմ ամենայն լրջությամբ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե հետաձգելու աշխարհի առաջնություն լինի՝ մեր կառավարությունն առաջին տեղը կբռնի՝ բացարձակ համաշխարհային ռեկորդով. Փաշինյան