Խոշոր վթար Երևանում
Իրավունք
10:39 30/04/2025
Հայաստան

Խոշոր վթար Երևանում

Ապրիլի 30-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Սասունցի Դավիթ- Բելինսկու փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan» և 2 «Opel» մակնիշի ավտոմեքենաներ:  «Opel»-ներից մեկն ու «Nissan»-ը ունեցել են ճակատային բախում, իսկ մյուս «Opel»-ն էլ բախումից հետո կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:  
 
Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով վնասվածքներ է ստացել 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: 
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր վթար Երևանում