Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային դատարաններից հայցերի հետկանչումը լրջորեն ազդելու է Արցախից բռնի տեղահանվածների իրավական պաշտպանության վրա. Արա Ղազարյան
«Միջազգային դատարաններից հայցերի հետկանչումը լրջորեն ազդելու է Արցախից բռնի տեղահանվածների իրավական պաշտպանության վրա»,-պատասխանելով Panorama.am-ի հարցին՝ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Նա կարևորեց, որ հնարավորինս շատ անհատական գանգատներ ուղարկեն եվրոպական դատարան, քանի որ վստահ չէ, որ «խաղաղության» պայմանագրում բռնագաղթածենրի իրավունքների պաշտպանության նույնիսկ սկզբունքներ սահմանվեն։
«Մեր առաջնային խնդիրն է որքան հնարավոր է շատ անհատական գանգատներ ուղարկել ոչ միայն Եվրոպական դատարան, այլև միջազգային տարբեր տրիբունալներ, որովհետև Արցախի բնակիչները բռնագաղթած կմնան առանց իրավական պաշտպանության, եթե հույսը դնեն միայն խաղաղության պայմանագրի վրա»,-հայտարարեց Արա Ղազարյանը։
Անդրադառնալով ապօրինի գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն Արա Ղազարյանն ասաց, որ Հայաստանում օրենքի առաջին խնդիրը չափազանց երկար հետադարձելիության սկզբունքն է՝ մինչև 1991 թվականը, մյուսը խնդիրն էլ այն է, որ քրեական գործի հետ զուգամիտում որ լինում է, քաղդատավարությունը կարելի է համարել քողարված քրեական հետապնդում։
Նա նշեց,որ ՄԻԵԴ-ի վերջին խնդրին շատ լուրջ է անդրադարձել, բայց ՀՀ ՍԴ-ն շատ թռուցիկ է անդրադարձել, բայց ցանկալի է, որ պարամատրեր և սկզբունքներ սահմանվեր։
Միջազգային իրավուքի մասնագետը ասաց, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը շատ թերի է, բայց այն միայն Հայաստանի խնդիրը չէ։