Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Գողական-կոռուպցիոն» գործարք. Անդրանիկ Սիմոնյանը ուզում է դոկտոր դառնալ Սլավոնականում, բայց դոկտորականի թեման չպաշտպանել գիտնականների մոտ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դատական համակարգից ԱԱԾ տեղափոխված և ներկայում ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում գտնվող Անդրանիկ Սիմոնյանը հավակնում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին։ Այդ պաշտոնին հասնելու համար Սիմոնյանը պատրաստվում է ստանալ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ընդ որում՝ որոշել է այն պաշտպանել ոչ թե ԵՊՀ-ում, այլ Սլավոնական համալսարանում, որտեղ փորձում է պարտադրել իր կամքը։
Մասնավորապես, նախքան դոկտորականի պաշտպանությունը, անհրաժեշտ է, որ նախ հաստատվի դրա թեման։ Սակայն Ա. Սիմոնյանը հարկ չի համարում անձամբ ներկայանալ և պահանջել է, որ թեման հաստատվի առանց իր մասնակցության։
Ավելին՝ օգտագործելով ԱԱԾ տնօրենի տեղակալի իր կարգավիճակը՝ պաշտոնյան փորձել է շրջանցել թեմայի հաստատման սահմանված ընթացակարգերը։ Ըստ կարգի՝ նախքան Սլավոնական համալսարանի գիտխորհրդի հաստատմանը ներկայացնելը, թեման պետք է քննարկվի և հաստատվի համալսարանի Իրավունքի ինստիտուտի գիտխորհրդի կողմից։ Սակայն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան, իր միջնորդների միջոցով, փորձել է ազդել համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի վրա և հարցը միանգամից ներկայացվել է համալսարանի գիտխորհրդին, որի նիստը, մեր տեղեկություններով, նախատեսված է վաղը։ Ընդ որում՝ նա հակված չէ անձամբ մասնակցել։
Այսօր նա չի ցանկանում ներկայանալ թեմայի հաստատմանը, վաղն էլ, գուցե, փորձի միջնորդավորված պաշտպանել դոկտորականը։ Մնում է բաց հարց՝ ինչու է Սլավոնական համալսարանի ռեկտորը ստորադասում համալսարանի վարկանիշը։
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ Սլավոնական համալսարանից, սակայն ոչ մամուլի պատասխանատուն, ոչ էլ ռեկտորի ընդունարանը չեն արձագանքել հեռախոսազանգերին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։