Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոկտեմբերյանի ոստիկանները քաղաքացուն դաժան բռնության են ենթարկել նախ իր տանը, ապա ոստիկանութունում
«Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով»,-ահազանգում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։
Նա դիմում է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, ՄԻՊ Անահաիտ Մանասյանին.
«Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել:
Հարց եմ ուղղում` Արփի Սարգսյան սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչու՞ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով: Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան։
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն»,-գրել է փաստաբանը։

