Վրաստանում դադարեցվել է ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի հեռարձակումը
Քաղաքական
14:58 01/05/2025
Տարածաշրջան

Վրաստանում դադարեցվել է ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի հեռարձակումը

Ֆինանսական դժվարությունների պատճառով Վրացական ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը։ Այս մասին ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։

«Մենք դիմացել ենք անհնարինին, բայց, ինչպես, ցավոք, հաճախ է պատահել Վրաստանի պատմության մեջ, մեր ամրոցը ներսից կոտրվեց, արտաքին թշնամին չկարողացավ հաղթահարել մեզ։ Մեզ կործանեց հենց նա, ով ժամանակին օգնեց կառուցել այս անառիկ պարիսպները։ Մեր հիմնադիրներից մեկը անձնական պատճառներով կամ վրեժխնդրությունից ելնելով «Մտավարի Արխի»-ն հասցրեց փակման», -ասված է հայտարարության մեջ։

Հեռուստաալիքը գործել է 5 տարի 8 ամիս և այս ընթացքում բախվել բազմաթիվ դժվարությունների։ Հեռարձակման ավարտից հետո կմնա միայն «Մտավարի արխի»-ի թվային բաժինը, սոցիալական ցանցերն ու հեռուստաալիքի կայքն էլ կթարմացվեն։

Այսօր երբ միացնում եք հեռուստաալիքը, էկրանին հայտնվում է հաղորդագրությունը. «Մտավարի Արխին այստեղ էր, շնորհակալություն դիտելու համար, դուք եք գլխավորը (mtavari.)»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանում դադարեցվել է ընդդիմադիր «Մտավարի Արխի» հեռուստաալիքի հեռարձակումը