Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կյանքիդ ամեն օրն ապրիր կայֆի մեջ» կարգախոսով բիզնես քոուչ Արտեմին Բալիի հյուրանոցում մահացած են գտել
Բալիի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է ռուս բիզնես քոուչ Արտեմ Ա.-ի դին՝ գլխին տոպրակով և գոտին պարանոցին։ Այս մասին հայտնում է SHOT Telegram ալիքը։
Telegram ալիքի տվյալներով՝ ռուսաստանցին հանգրվանել է Հյուսիսային Քութայի հյուրանոցներից մեկում։ Տղամարդը մի քանի օր դուրս չէր եկել իր սենյակից։ Այնուհետև հյուրանոցի անձնակազմը փորձել է պարզել, թե արդյոք ամեն ինչ կարգին է այցելուի հետ: Աշխատողներից մեկը դուռը թակել է, պատասխան չի հետևել, որից հետո նա բարձրացել է սենյակի պատուհանը և տեսել Արտեմին՝ հատակին ընկած։
Դեպքի վայր է կանչվել ոստիկանություն, ջարդել են սենյակի դուռը։ Գործարար քոուչը մահացած ընկած է եղել հատակին՝ տոպրակը և գոտին գլխին։
Արտեմի ձեռքերը, ոտքերը և դեմքը պատված էին քերծվածքներով, իսկ քթից ու բերանից արյուն էր հոսել։ Ըստ բժիշկների՝ մահը վրա է հասել ռուսին հայտնաբերելուց 12 ժամ առաջ։ Ներկայում տեղի ոստիկանությունը հետաքննում է բիզնես քոուչի մահը: Դին ուղարկվել է փորձաքննության։
Համացանցում Արտեմն իրեն անվանում էր բիզնես հոգեբան, քոուչ և ձեռնարկատեր։ Սոցցանցերում նրա կարգախոսն էր՝ «Կյանքի ամեն օրն ապրիր կայֆի մեջ»։