Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հանրապետություն» կուսակցության ադամ, Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի ու նրա թիմակիցների կողմից հասարակական ակտիվիստին ծեծելու արդարացումները կուսակիցները շարունակում են։ Այսօր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրել է.
««Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։
Հույս չունենաք»։
Նշենք, որ երեկ նույն կուսակցությունից մեկ այլ թաղապետ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել էր. «Եթե Ավինյանը որոշի հեռացնել Տիգրան Տեր-Մարգարյանին, մենք բոլորս վայր կդնենք մեր լիազորությունները»։
Տեր-Մարգարյանի ծեծն արդարացրել էր կուսակցությունը տարածած հայտարարությամբ, ինչպես նաև առանձին անդամներ։