Թրոմբի առաջացման պատճառները. Ներկայացնում է մասնագետը
Առողջություն
15:02 02/05/2025
Հայաստան

Թրոմբի առաջացման պատճառները. Ներկայացնում է մասնագետը

Թրոմբները կարող են առաջանալ մի քանի պատճառներով։ Էրեբունի ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժական ծառայության  ղեկավար Արամ Բադալյանը թվարկում է  դրանցից մի քանիսը.

Անոթների պատի ախտաբանական վիճակ՝ վնասվածքներ, վարակներ կամ վիրահատական միջամտություններ,

Արյունամատակարարման դանդաղում՝ երբ արյունը կանգ է առնում, ինչը հաճախ տեղի է ունենում քիչ շարժունության դեպքում,

Արյան բաղադրության խանգարում՝ բարձր մածուցիկություն, որը կարող է առաջանալ գենետիկ կամ աուտոիմուն հիվանդությունների պատճառով։

Թրոմբները լինում են՝

Երակային՝ առաջանում են վիրահատությունների կամ քիմիաթերապիայի հետևանքով,

Զարկերակային՝ կապված են խոլեսթերինային վահանիկների առկայության հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder