Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց նրա առաջին տեղակալ
Քաղաքական
13:12 02/05/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանի փեսան ընտրվեց նրա առաջին տեղակալ

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանն ավագանու նիստում անցակացված քվեարկության արդյունքում ընտրվեց քաղաքապետի առաջին տեղակալ։

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին ավագանու 17 անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ձեռնպահ քվեարկեց։

«Շնորհավորում ենք Ավետիս Առաքելյանին, շատ պատասխանատու պաշտոն է։ Կապ չունի, որ Ավետիսն իմ փեսան է, ես շատ պատասխանտու եմ ու շատ պահանջելու եմ իրենից, քան որևէ մեկից։ Ինձ հետ աշխատելը և հեշտ է, և դժվար։ Գիտեցեք, որ ես շատ խիստ եմ լինելու յուրաքանչյուր հարցի վերաբերյալ»,-ասաց Վարդան Ղուկասյանը։

Հնչեցին ծափահարություններ, ընտրված փոխքաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց Աստծուն՝ այս պաշտոնին հասնելու համար, ապա կողմ քվեարկողներին, հետո՝ իր թեկնածությունն առաջադրած Վարդան Ղուկասյանին։ Ասաց՝ ուժերը ներածին չափով նպաստելու է քաղաքի զարգացմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder