Կարմիր վարդերով զգեստն ու Սիրուշոյի խոստովանությունը
Համացանց
11:00 02/05/2025
Հայաստան

Կարմիր վարդերով զգեստն ու Սիրուշոյի խոստովանությունը

«Խազեր» ազգային մրցանակաբաշխությունից հետո Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել՝ պատմելով, թե ով է ոգնշնչել իրեն զգեստը ստեղծելու գործում։

«Վարդերով զգեստն առաջին անգամ տեսել եմ մի երգչուհու հագին, մի ելույթի ժամանակ, ու մինչև հիմա հիշում եմ սև ու ոսկեգույն վարդերը ու բացվածքը` գեղեցիկ ուսերի վրա:

Մի երգչուհու վրա, ով ոչ միայն ձայնով ու աշխատանքով է ինձ ոգեշնչել, այլ նաև կանացիությամբ ու մարդկային տեսակով:

Լավագույն երգչուհու մրցանակը հանձնելիս ուզում էի խորհրդանշել հենց այդ երգչուհուն, ով ինձ համար է եղել լավագույնի վառ օրինակը. մայրս` Սյուզան Մարգարյանը:

Չնայած այդ զգեստը չի պահպանվել, բայց Մերի Ստեփանյանի հետ փորձեցինք նոր շունչ տալ և դարձնել կարմիր, ինչպես իր կատարած երգն էր` «Կարմիր ծաղիկ մը գարունի»:

Խորհրդանշական է նաև, որ այս մրցանակին բազմիցս արժանանալուց հետո, հիմա ես եմ հանձնում ու այն էլ, մեծ ուրախությամբ, շատ արժանի ու սիրված երգչուհու` Սոնա Ռուբենյանին` իմ ընկերուհու, քրոջ` Վարդուհի Վարդանյանի սանին:

Երեկվա երեք երգչուհիներն էլ արժանի են այս մրցանակին:  Վերջիվերջո ամենամեծ մրցանակը հանդիսատեսի սերն է, առանց որի որևէ արձանիկ անիմաստ է»,-գրել է Սիրուշոն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder