Տիմոֆեև. Ռուսաստանը կարող է միաժամանակ դերակատար լինել բազմաթիվ թատերաբեմերում, այդ թվում՝ Կովկասում
Քաղաքական
12:15 03/05/2025
Հայաստան

Տիմոֆեև. Ռուսաստանը կարող է միաժամանակ դերակատար լինել բազմաթիվ թատերաբեմերում, այդ թվում՝ Կովկասում

«Այսօր շատ դիտորդների ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև ուկրաինական հարցի շուրջ բանակցությունների վրա։ Սակայն ես այս բանակցությունները կդիտարկեի նույնիսկ ավելի լայն համատեքստում՝ այսօր միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում»,- Երևանում ընթացող «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (ՌՄԳԽ) գործադիր տնօրեն Իվան Տիմոֆեևը։

Նրա խոսքով, Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո ԱՄՆ արտաքին քաղաքականությունը մի շարք ոլորտներում ցույց է տվել «շաբլոնից շեղում»։

«Ռուսաստանի հետ բանակցելու Թրամփի նախաձեռնության փաստն ինքնին նույնպես խախտում է այս օրինաչափությունը, քանի որ վերջին երեք տարիների ընթացքում ձևավորվել է այն կարծիքը, որ Միացյալ Նահանգները այս հակամարտության մեջ նման հակառուսական կոալիցիայի առաջնորդն է։ Թրամփը, ըստ երևույթին, ունի իր սեփական տեսլականը ամերիկյան առաջնահերթությունների վերաբերյալ»,- նշեց նա։  

«Ռուսաստանը, իր աշխարհագրական դիրքի և քաղաքական ավանդույթների շնորհիվ, կարող է միաժամանակ խաղացող լինել բազմաթիվ թատերաբեմերում, այդ թվում՝ Կովկասում։ Եվ այս բոլոր թատերաբեմերում կան ուժերի որոշակի հավասարակշռություններ։ Եվ այս ուժերի հավասարակշռություններում Ռուսաստանը կարող է այլ դեր խաղալ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում»,-ասաց Իվան Տիմոֆեևը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder