Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որ ԱՄՆ այցը չեղարկել էր վատ ինքնազգացողության պատճառով, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նախագահը հոսպիտալացվել է ռազմաբժշկական ակադեմիա։ Այնտեղ նրան դիմավորել են առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը և բժիշկ Դրագան Դինչիչը։
Վուչիչն ավելի վաղ հայտնել էր, որ Ֆլորիդա նախատեսված այցի ընթացքում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Սակայն նա հասցրել է հանդիպել մի քանի կոնգրեսականի ու Նյու Յորքի նախկին քաղաքապետի հետ։ Նրա ինքնազգացողության վատացումից ու բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշում են կայացրել վերադառնալ Սերբիա։