ՀՀ-ում ԵՄ դիտորդը մաhաgել է բնական պատճառով
Քաղաքական
10:29 03/05/2025
Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդը մաhաgել է բնական պատճառով

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության անդամներից մեկը ապրիլի 30-ին մահացել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են առաքելությունից՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել աշխատանքից ազատ ժամանակ։

«Երկու օր առաջ մահացել է մեր առաքելության անդամներից մեկը։ Դա նրա ազատ ժամանակն էր։ Նա մահացել է բնական պատճառներով»,- ասել են ԵՄ առաքելությունից։

24News-ին ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ ՀՀ-ում ԵՄ առաքելության դիտորդի մահն արձանագրվել է ապրիլի 30-ին` հարազատների ներկայությամբ: Նրա մարմնի վրա բռնության հետքեր չեն արձանագրվել:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ում ԵՄ դիտորդը մաhաgել է բնական պատճառով