Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ. Ռուբեն Մխիթարյան
Օրվա թեմա
11:59 03/05/2025
Հայաստան

Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ. Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու  «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանը շնորհավորել է Մամուլի ազատության օրվա առիթով. 

«Այսօր Մամուլի ազատության օրն է:

Մամուլի տեխնիկական էվոլյուցիան վերջին 100 տարիներին մեր աչքի առաջ է. տպագրից ռադիո, հեռուստատեսությունից համացանց ու բլոգոսֆերա: Իսկ մամուլի բարոյական էվոլյուցիայի բանալի բառը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ բառն է: Այ հենց այստեղ է ամենակարևոր ջրբաժանը: Իրականում ազատ է տվյալ լրատվամիջոցը, թե ոչ, ամենալավը գիտեն այդ լրատվամիջոցի աշխատակիցները: ԵՒ վստահ եմ, որ հիմա բոլոր լրագրողներն ու իրենց խմբագիրները հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Վերջին տարիներին մամուլում աշխատելը ենթադրում է, որ տվյալ անձը պետք է լինի նաև խղճի մարտիկ:

Սիրելի լրագրողներ, խմբագիրներ, օպերատորներ, հնչյունային ռեժիսորներ, ռեժիսորներ, մոնտաժողներ, սրբագրողներ, հաղորդավարներ: Ցանկանում եմ, որ ձեր ազատությունը լինի անսահման, և որ միշտ ձեզ առաջնորդի անաչառությունը: Թող երբեք ձեր արած աշխատանքը կոնֆլիկտի մեջ չլինի ձեր խղճի ու համոզմունքների հետ:

Շնորհավոր ձեր մասնագիտական տոնը»

Աղբյուրը`Panorama.am
Placeholder