ԱՄՆ այցն ընդհատած Վուչիչը հոսպիտալացվել է
Քաղաքական
17:38 03/05/2025
Աշխարհ

ԱՄՆ այցն ընդհատած Վուչիչը հոսպիտալացվել է

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որ ԱՄՆ այցը չեղարկել էր վատ ինքնազգացողության պատճառով, տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է  «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Նախագահը հոսպիտալացվել է ռազմաբժշկական ակադեմիա։ Այնտեղ նրան դիմավորել են առողջապահության նախարար Զլատիբոր Լոնչարը և բժիշկ Դրագան Դինչիչը։

Վուչիչն ավելի  վաղ հայտնել էր, որ Ֆլորիդա նախատեսված այցի ընթացքում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Սակայն նա հասցրել է հանդիպել մի քանի կոնգրեսականի ու Նյու Յորքի նախկին քաղաքապետի հետ։ Նրա ինքնազգացողության վատացումից ու բժիշկների հետ խորհրդակցելուց հետո որոշում են կայացրել վերադառնալ Սերբիա։
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ այցն ընդհատած Վուչիչը հոսպիտալացվել է