Ի՞նչն է անկյունաքարային հայ-ռուսական հարաբերություններում. Պատասխանում է Իվան Տիմոֆեևը
Քաղաքական
13:13 03/05/2025
Հայաստան

Ի՞նչն է անկյունաքարային հայ-ռուսական հարաբերություններում. Պատասխանում է Իվան Տիմոֆեևը

«ՌԴ արտաքին քաղաքականությունը, համեմատած խորհրդային արտաքին քաղաքականության հետ, դարձել է ավելի ճկուն»,- Երևանում կայացած «Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկխոսությունը և հնարավոր հետևանքները եվրասիական անվտանգության և Հարավային Կովկասի համար» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի (ՌՄԳԽ) գործադիր տնօրեն Իվան Տիմոֆեևը։

«Այսօր ժամանակակից Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շատ ավելի հարմարվողական է. որտեղ ներկայություն է պահանջվում, հայտնվում է, իսկ որտեղ օբյեկտիվորեն պահանջվում է դրա նվազեցում, այն նվազեցվում է», - ասաց նա։

Հայկ Խալաթյանի հարցին ի պատասխան՝ «Հայաստանը պասիվ ներկայություն է պահանջում, Ռուսաստանը կնվազեցնի՞ (իր ներկայությունը - խմբ.) կամ հակառակը», Տիմոֆեևը նշեց.

«Ես Հայաստանին ընդհանրապես չէի մոտենա «պասիվների» և «ակտիվների» տեսանկյունից։ Ո՞րն է ամենակարևորը մեր հարաբերություններում։ Անմիջապես մտքիս են գալիս՝ աշխարհաքաղաքականությունը, Հարավային Կովկասը, բազաները և այլն։ Ոչ, կարծում եմ՝ մենք պետք է սկսենք մարդկանցից։ Մենք դարեր շարունակ զարգացրել ենք մարդկային կապեր։ Հասկանո՞ւմ եք։ Մեր հարաբերությունների հետևում գտնվող այդ մարդկային կապիտալից, որն անկյունաքարային է։ Հետագայում արդեն կան որոշ քաղաքական և աշխարհաքաղաքական հարցեր։

Հետևաբար, Հայաստանի հետ հարաբերություններում պրիզման փոխվում է։ Այո, իհարկե, կան որոշակի պրագմատիկ հարցեր։ Մենք պարտավորություններ ունենք ՀԱՊԿ-ի շրջանակներում, փոխադարձ պարտավորություններ՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Կան կոնկրետ տնտեսական հաշվարկներ», - ասաց Տիմոֆեևը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչն է անկյունաքարային հայ-ռուսական հարաբերություններում. Պատասխանում է Իվան Տիմոֆեևը