«Հրապարակ». Փաշինյանը վստահում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանին
Օրվա մամուլ
08:57 03/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Փաշինյանը վստահում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից Արմեն Դանիելյանի ազատվելուց հետո գրել էինք, որ նրան այդ պաշտոնում փոխարինողի համար դիտարկվում է նրա տեղակալի` Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը։

Տեղեկացանք, որ որոշումն արդեն կայացվել է` Փաշինյանը վստահում է Պետրոսյանին, նրան գործուղել էր կառույց` իբրև իր աչք ու ականջ, Արմեն Դանիելյանի նշանակման պահից, որին անգամ Արայիկ Հարությունյանի հովանավորությունը չփրկեց։ 2020-2021թթ. Պետրոսյանը եղել է վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, դրանից առաջ աշխատել է ԱԱԾ-ում։

Լուրեր կան, որ հենց նա է Փաշինյանին զեկուցել կառույցում կատարվող յուրաքանչյուր կասկածելի քայլի մասին և հասել պետի պաշտոնանկությանը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Փաշինյանը վստահում է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանին