Հույս, հավատ և պատվախնդրություն, առանց պայքարի ոչինչ չի տրվում. Սերժ Սարգսյան
Քաղաքական
15:53 03/05/2025
Հայաստան

Հույս, հավատ և պատվախնդրություն, առանց պայքարի ոչինչ չի տրվում. Սերժ Սարգսյան

Հայկական համալսարանի՝ Արցախյան առաջին հաղթական պատերազմի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպում-բանախոսությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան տեղի է ունեցել համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպումը ԼՂ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեի, ապա ԼՂՀ պաշտպանության ուժերի կոմիտեի նախագահ (1989-1993թթ.), ՀՀ երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի հետ:

Դեռևս շաբաթներ առաջ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն կայացած հանդիպման զրույցի թեմատիկ ընդգրկումը ներառել է Արցախյան առաջին հաղթական պատերազմի տարիներին բանակաշինությանը, պետականաշինությանը, իրականացված մոբիլիզացիային և հաջորդող տարիների պետական քաղաքականությանը վերաբերող հարցեր

Հանդիպման ընթացքում քաղաքագետ Էդգար Էլբակյանը խնդրել է ՀՀ երրորդ նախագահին Հայկական համալսարանի համար ընծայագրել է Շուշիի ազատագրման ռազմագործողության քարտեզի կրկնօրինակը։

«Ես ուզում եմ, որ մենք նպատակ ունենանք, և այդ նպատակը կարողանանք առաջ տանել։ Հույս, հավատ և պատվախնդրություն։ Ոչինչ առանց պայքարի չի տրվում»,-նշել է ՀՀ երրորդ նախագահը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հույս, հավատ և պատվախնդրություն, առանց պայքարի ոչինչ չի տրվում. Սերժ Սարգսյան