Թուրքիայում արգելել են կեսարյան հատումները
Առողջություն
14:04 04/05/2025
Տարածաշրջան

Թուրքիայում արգելել են կեսարյան հատումները

Թուրքիայի իշխանությունները արգելել են կեսարյան հատումները՝ «ծնելիության մակարդակը բարձրացնելու համար»։ «Առողջապահական կենտրոններում այլևս չի կարելի կատարել պլանային կեսարյան հատումներ»,-«Դոյչե Վելե»-ի փոխանցմամբ ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության ապրիլի 19-ի հրամանագրում:

Այս հարցի շուրջ արդեն մի քանի շաբաթ է, ինչ բուռն քննարկումներ են ընթանում: Ընդդիմախոսները նշում են, որ շատ գյուղական վայրերում առողջապահական կենտրոնները հիմնական բժշկական օգնությանը հասանելիության միակ միջոցն են։ Եվ Թուրքիան կեսարյան հատումների թվով աշխարհի առաջատարներից մեկն է։ 2022 թվականին այն օգտագործվել է ծնունդների 57.2%-ում։

Իշխանությունները նոր միջոցառումը բացատրում են ծնելիության մակարդակի վերաբերյալ «մտահոգությամբ»։ Կանայք կարող են ավելի արագ հղիանալ ծննդաբերությունից հետո՝ առանց կեսարյան հատման, քան եթե այն կիրառվեր։

Դեռևս 2008 թվականին Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ արեց թուրք կանանց «ունենալ առնվազն երեք երեխա»։ Կանանց իրավունքների պաշտպանները քննադատում են նրա քաղաքականությունը՝ այն անվանելով կանանց նկատմամբ ատելություն։ Միաժամանակ, Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայում ծնելիության մակարդակը մեկ կնոջ հաշվով 2.4-ից նվազել է մինչև 1.5 երեխա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder