Քրեական ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային
Հասարակություն
13:56 04/05/2025
Հայաստան

Քրեական ոստիկանները, փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները Մարմարիկ գետում որոնում են 2-ամյա տղային

Մայիսի 4-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է՝ Հրազդան խոշորացված համայնքի Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները՝ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

«Քաղաքացին ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և հայտնել, որ իր 2 տարեկան տղա երեխան Մարմարիկ գետի ափին կորեկ է և ունի կասկածներ, որ հնարավոր է՝ երեխան անզգուշաբար գետն ընկած լինի։ Այս պահին քրեական ոստիկանները պարզում են ահազանգողի և երեխայի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder