Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Ռուսաստանից պատգամավորի մուտքը մերժելու վերաբերյալ
Քաղաքական
13:37 05/05/2025
Տարածաշրջան

Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Ռուսաստանից պատգամավորի մուտքը մերժելու վերաբերյալ

Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Ռուսաստանից Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազեր Բադամովին Մոսկվայի օդանավակայանում կալանավորման վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ա.  Հաջիզադեն հաստատել է այն տեղեկությունները, որ Բադամովը կալանավորվել է Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում  և նրան թույկլ չեն տվել շարունակել թռիչքը դեպի Աստրախան։

Նրան տեղեկացրել են, որ արգելված է  իր մուտք գործել Ռուսաստան։ Ավելի ուշ նա հետ է ուղարկվել Բաքու։

Հաջիզադեի խոսքով՝ պատգամավորի մուտքն արգելելու որոշումը կայացվել է առանց նախնական ծանուցման կամ բացատրության: Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ պատգամավորն Աստրախան էր մեկնում պատվիրակության կազմում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, ըստ Հաջիզադեի, ասել է, որ հարցը կուսումնասիրվի, բայց մուտքն արգելելու որոշման վերաբերյալ բացատրություն չի տվել: Բաքուն Մոսկվայի գործողությունները համարում է «անբարյացակամ գործողություն»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ադրբեջանը պարզաբանում է պահանջել Ռուսաստանից պատգամավորի մուտքը մերժելու վերաբերյալ