Փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին
Քաղաքական
13:28 05/05/2025
Հայաստան

Փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին

«Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը ունի պաշտոնական էջ և բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում են»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Դիտարկմանը, եղել են սահմանին կրակոցներ, հաղորդագրություն չի եղել, նա պատասխանեց. «Եղել են դեպքեր, մենք դրանց մասին խոսել ենք, որ փոքր օպերատիվության խնդիր է եղել, վերջին ժամանակաշրջանում, վստահաբար եմ ասում, որ նման խնդիր այլևս չունենք»:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին