Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ
Քաղաքական
10:04 05/05/2025
Տարածաշրջան

Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ

Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը պաշտոնական այցով մեկնել է Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է belta.by-ը։

Այցի ընթացքում նախատեսված է Ալեքսանդր Տուրչինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, դեմ առ դեմ  ​​և ընդլայնված բանակցություններ կվարի վարչապետ Ալի Ասադովի հետ:

Բելառուսի կառավարության ղեկավարը կմասնակցի նաև բելառուսաադրբեջանական գործարար համաժողովին, որից հետո նախատեսվում է մի շարք պայմանագրեր ստորագրել։

Նախատեսված է Ասադովի հետ Բելառուսի վարչապետի այց  օկուպացված Արցախի Հանրապետություն՝  Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում դիտելու վերականգնված օբյեկտները, նաև այց Ակնայի (Աղդամ) արդյունաբերական պարկ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բելառուսի վարչապետը մեկնել է Ադրբեջան, կայցելի նաև Արցախ