«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ
Իրավունք
15:32 05/05/2025
Հայաստան

«Արզնի կաթնամթերք»-ի թթվասերում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․Երևան, Մոլդովական փ․), որի ընթացքում կատարվել է ապրանքնատեսակի նմուշառում և հանձնվել լաբորատոր հետազոտության:

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի նմուշը «S.aureus»՝ ոսկեգույն ստաֆիլակոկ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «թթվասեր 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder